
Ողջույն, հարգելի ընթերցող` լսող, թե չլսող…
Եթե արդեն այցելել եք մեր կայք, ուրեմն` նախ ժպտացեք, որովհետև դա մեզ հետ շփվելու առաջին պայմանն է: Եթե արդեն ժպտում եք` շարունակենք…
Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք հաղորդակցվել Ձեզ հետ` մեր լսող և չլսող բարեկամներ: Մի զարմացեք, մենք լիարժեքորեն կարող ենք շփվել բոլորի հետ հավասար պայմաններում` դուք ունեք լսող ականջներ, իսկ մենք` լսող աչքեր ու խոսող ձեռքեր:
Ձեզ կպատմենք աշխարհի խուլերի մասին, Հայաստանի խուլերի միության պատմության ու գործունեության մասին, կծանոթանաք կրթահամալիրի կյանքին ու հետաքրքիր առօրյային, կդիտեք հեքիաթներ՝ Ժեստերի լեզվով, կօգտվեք բառարաններից ու կիրազեկվեք թարմ նորություններով:
Այլ կերպ ասած, մի որոշ ժամանակ կսավառնեք մեր անկեղծ ու յուրօրինակ աշխարհում:
Դե, ուրեմն, բարի ժամանց… Եվ հիշեք, որ մեզ սիրելու համար պետք է մեզ ճանաչել… կամ հակառակը` մեզ ճանաչելու համար պետք է սիրել մեզ… Ընտրեք ինքներդ:


